Մահացածները 2 կին են և նորածին երեխա․ նոր մանրամասներ՝ Հաղթանակ թաղամասի հրդեհից

Ինչպես հայտնել էինք այսօր՝ հուլիսի 3-ին Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի «4-րդ գյուղի» Ամառանոցային 2-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայրից մանրամասներ է հայտնել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Հրշեջները մարել են կրակը և տան սենյակներից մեկում հայտնաբերել են 3 դի: Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածների և տան սեփականատիրոջ ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածները 2 կին են և նորածին երեխա, այդ կանայք էլ նրա տատիկներն են, իսկ տունը, ըստ հարևանների հայտնածի, գազաֆիկացված չի եղել:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։