Ամերիկացի երգչուհի Մադոննան դիմել է Հռոմի պապ Լևոն XIV-ին՝ այցելել Գազայի հատված՝ տառապող երեխաներին օգնելու համար: X-ում 66-ամյա երգչուհին գրել է. «Խնդրում եմ, գնացե՛ք Գազա և ձեր լույսը փոխանցեք երեխաներին՝ քանի դեռ ուշ չէ… Որպես մայր՝ ես չեմ կարող դիտել, թե ինչպես են նրանք տառապում: Դուք միակն եք, ում մուտքը չի կարող մերժվել: Մենք պետք է լիարժեք բացենք մարդասիրական դարպասները անմեղ երեխաներին փրկելու համար: Այլևս ժամանակ չկա: Խնդրում եմ, ասեք, որ կգնաք»,- նշել է նա: