Մադաթ Բաբայանն ու Մելիքսեթ Փաշայանը Բաքվում դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, իսկ Դավիթ Ալահվերդյանը՝ 16 տարվա

Մադաթ Բաբայանը Բաքվում դատապարտվեց 19 տարվա ազատազրկման։

Բաբայանը, հիշեցնենք, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձերբակալվել էր 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Չարեքթար գյուղում, Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների ընթացքում։

Նրան շինծու մեղադրանք է առաջադրվել «հանցավոր կազմակերպությանը տարբեր ժամանակահատվածներում մասնակցելու» համար՝ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի առնվազն 24 հոդվածներով, այդ թվում՝ հոդված 103 (ցեղասպանություն), հոդված 114 (վարձկանություն) և հոդված 214 (ահաբեկչություն)։

Բաքվում 19 տարվա ազատազրկման է դատապարտվել նաև Մելիքսեթ Փաշայանը, իսկ Դավիթ Ալահվերդյանը՝ 16 տարվա ազատազրկման։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։