ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13–ին, կուսակցության հոբելյանական համագումարի ժամանակ հայտարարել է կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Փաշինյանի իշխանությունն ընտրվել է 2021թ.–ին, խորհրդարան են անցել իր ուժն ու 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու–ը, շուրջ 20 տոկոս ձայն փոշիացվել է։ Այնուհետեւ ԱԺ–ում ընդունվել է Կառավարության ծրագիրը, որը Փաշինյանը չի կատարել, շեղվել է բոլոր կետերից։ Հտեւաբար ի՞նչ պետք է տեղի ունենա, նա պետք է հեռանա, այլ ձեւի հեռանա։ Առաջիկայում սպասվում են ընտրություններ եւ ես այժմ բաց քվեարկությամբ դնում եմ հետեւյալ հարցը՝ լիազորել կուսակցության ղեկավարությանը՝ սկսել նախապատրաստական աշխատանքներ եւ սկսել բանակցություններ ավելի խոշորոցաված, ավելի ուժեղ բեւեռներով մասնակցելու ընտրություններին։ Մեծամասնությունդ կողմ քվեարկեց, ինչը նշանակում է՝ մենք մասնակցելու ենք ընտրություններին»,– ասել է Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանի խոսքով, առաջին հերթին կարեւոր է, որ քաղաքացիները մասնակցեն առաջիկա ընտրություններին, քանի որ այն տեղամասերում որտեղ կա 50+ մասնակցություն, ՔՊ–ն պարտվում է. «Երկրորդ, պետք է ընդդիմադիր ուժերը խոշորացվեն եւ միասին մասնակցեն ընտրության։ Իշխանությունն իր ամբողջ արածով մաքսիմում ունի 40 տոկոս ձայն, այն էլ եթե մասնակցությունը ցածր է, իսկ եթե մասնակցությունը բարձր լինի, ավելի ցածր կլինի տոկոսը։ Այսինքն շուրջ 60 տոկոս հակառակ կարծիք ունեցող մարդ կա, ընդդիմադիր դաշտը պետք է հանդես գա խոշոր բեւեռներով։ Խոշոր ուժերի մասնակցությամբ իշխանությունը կպարտվի եւ խոշոր ուժերը կձեւավորեն իշխանություն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։