Լուր է տարածվել, որ ցորեն բերողը Երեւանսիթիների տերն է, որը եւ ալյուրի գործարան ունի․ Արմիեն Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մենք դեռ հոկտեմբերի 30-ին` օգտվելով ղազախական բաց աղբյուրներից, գրել էինք, որ Ղազախստանից ներկրվող ցորենը պիտանի չի սննդի մեջ օգտագործման համար` դրանից հաց թխել չի կարելի: Եւ ոչ միայն այն պատճառով, որ այս տարի Ղազախստանում բացառապես 3-րդ եւ 4-րդ կարգի ցորեն է արտադրվել ( ի դեպ, այն ժամանակ հույս ունեինք, որ ներկրվողը գոնե 3-րդ կարգի է լինելու, ոչ թե 4-րդ), այլ այն պատճառով, որ այդ ցորենը վտանգավոր է: Հենց ղազախական գիտական, լաբորատոր հետազոտությունների համաձայն` բնակլիմայական իրողություններով պայմանավորված, այս տարի հասկի մեջ ծլարձակելու արդյունքում ղազախական ցորենը վարակված է ալֆա եւ միկո տոքսիններով։ Իսկ դրանք թույներ են, որ վնասում են մարդու ներքին օրգանները, կարող են ընդհուպ մինչեւ մահվան հասցնել, եւ այնքան ներգործուն են, որ երբեմն օգտագործվում են քիմիական զենքի արտադրության մեջ։ Լինքը կդնեմ մեկնաբանությունների մեջ` կարդացեք մեր Լուսինե Պետրոսյանի հոդվածը…
Բայց հիմա կարծիքներ տեսա, որ ասում են` կարեւորն այն չէ, թե ինչ են բերել, կարեւորն այն է, որ ճանապարհ է բացվել` այս անգամ անասնակեր կբերեն, վաղը` ուրիշ ապրանքներ: Դեմ չեմ` գուցե նաեւ կարեւոր է, որ մենք վրաց-իրանական ուղուն զուգահեռ այլ ուղիներ էլ ունենանք` ներկրման ու արտահանման համար: Բայց այդ այլընտրանքային ուղիները կարող են կարեւորվել միայն այն դեպքում, եթե դրանց արդյունքում.
ա/ Հայաստանում վաճառվող ապրանքների գներն են իջնելու
բ/ մեր տնտեսությունն է զարգանալու` արտահանվող ապրանքների տեղափոխման ինքնարժեքը կիջնի եւ դա ավելի արդյունավետ կլինի, քան Վրաստանով եւ Իրանով արտահանումն է:
Ես վստահ եմ, որ ապրանքների գները Հայաստանում չեն իջնելու, նոր ճանապարհով արտահանելու ենթակա նոր ապրանքատեսակներ մենք չունենք, նախկինների արտահանումն էլ չի էժանանալու:
Ինչ վերաբերում է ղազախական ցորենին. ինչո՞ւ են մարդիկ այսքան զայրացած անասնակեր ցորենի ներկրումից: Որովհետեւ այս ճանապարհի գործարկման եւ հայ-ադրբեջանական իբրեւ թե դարակազմիկ համագործակցության արժեքը մարդկանց աչքին բարձրացնելու համար իշխանությունը օրեր շարունակ թմբկահարեց, թե ցորեն է գալիս: Իսկ հացի հանդեպ ակնածանք ունեցող մեր ազգը ցորենին, ալյուրին, հացամթերքներին հաստատ նույն կերպ չի վերաբերվում ինչպես կվերաբերվեր անասնակերին: Արձանագրենք, որ միտումնավոր ստել են ու մանիպուլացրել: Եւ երկրորդ խայտառակությունը` վարակված, վնասակար ցորեն բերելու արդյունքում հիմա էլ մարդիկ վախենալու են հաց գնել: Մանավանդ լուր է տարածվել, որ ցորեն բերողը Երեւանսիթիների տերն է, որը եւ ալյուրի գործարան ունի, եւ Երեւանի ամենից շատ հաց թխող ու վաճառող սուպերմարկետների ցանցն է տնօրինում…

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։