Լուկաշենկոն ներում է շնորհել Ուկրաինայի 31 քաղաքացու

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել Ուկրաինայի 31 քաղաքացու, և նրանց Ուկրաինա տեղափոխման գործընթացը ընթացքի մեջ է։ Այս մասին հայտնել է Բելառուսի առաջնորդի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում, ուկրաինական կողմի խնդրանքով, հարևան պետությունում զինված հակամարտության կարգավորման համար պայմաններ ստեղծելու նպատակով, առաջնորդվելով մարդասիրության սկզբունքներով և որպես բարի կամքի դրսևորում, նախագահը ներում է շնորհել մեր երկրում քրեական հանցագործություններ կատարած 31 ուկրաինացի քաղաքացու»,- «Բելտա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Էյսմոնտը։

Նա ընդգծեց, որ «բառացիորեն հիմա, հենց այս պահին, տեղի է ունենում նրանց փոխանցումը ուկրաինական կողմին»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։