1994-ից ի վեր Բելառուսը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն Time-ի զրույցում հայտնել է, որ չի ծրագրում առաջադրվել նախագահական հաջորդ ընտրություններում։
Նա նաև նշել է, որ իր կրտսեր որդուն ևս չի տեսնում այդ պաշտոնին։ Լուկաշենկոն հավելել է, որ Բելառուսի հաջորդ նախագահը կարող է լինել մի մարդ, ով կվարի մի փոքր այլ քաղաքականություն, բայց կշարունակի երկրի «էվոլյուցիոն» զարգացումը։