Լուկաշենկոն ազատ է արձակել ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովային

Բելառուս քաղաքական գործիչ Վիկտոր Բաբարիկոն հայտարարել է ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովայի ազատ արձակման մասին։

«Տատյանա Խոմիչը հենց նոր հեռախոսով խոսեց քրոջ՝ Մարիա Կոլեսնիկովայի հետ։ Նա ազատ է», — հաղորդել է Բաբարիկոյի Telegram ալիքը։

2021 թվականի սեպտեմբերին Մինսկի դատարանը Կոլեսնիկովային 11 տարվա ազատազրկման է դատապարտել։ Նրան մեղադրում են իշխանությունը զավթելու դավադրության, դրա վերաբերյալ հրապարակային կոչեր անելու և «ծայրահեղական խումբ» ստեղծելու մեջ։ Դատավարությունն անցկացվել է դռնփակ՝ արագացված կարգով։

Կոլեսնիկովան իր դեմ առաջադրված մեղադրանքները «աբսուրդ» է անվանել։ Նա հրաժարվել է ներման միջնորդություն ներկայացնել կամ համագործակցել քննության հետ՝ ազատ արձակման դիմաց։ Նա պնդել է, որ իրեն առաջարկել են ելույթ ունենալ պետական ​​հեռուստաալիքով, ինչպես արել է NEXTA Telegram ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը։

Մարիա Կոլեսնիկովան նախկինում աշխատել է Բելառուսի նախագահի թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի նախընտրական շտաբում։ Նրա ձերբակալությունից հետո ակտիվորեն մասնակցել է Սվետլանա Տիխանովսկայայի նախընտրական քարոզարշավին, իսկ այնուհետև ընդգրկվել ընդդիմության Համակարգող խորհրդի նախագահության կազմում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։