Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ վերջին շրջանում մի շարք երկարատև հակամարտություններ ստացել են լուծումներ։ Նա հույս է հայտնել, որ դրանք կլինեն կայուն և տևական։ Այս մասին փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
«Վերջին ժամանակներում հաջողվել է լուծում գտնել մի քանի երկարատև հակամարտություններում և հուսով եմ, որ դրանք երկարաժամկետ կլինեն։ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրել են խաղաղության համաձայնագիր։ Կանգ առավ նաև Գազայի երկու տարի տևած պատերազմը։ Սա միայն սկիզբն է։ Բայց հուսանք՝ լավ սկիզբ»,- ասել է Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով Մինսկում կայացած Եվրասիական անվտանգության երրորդ միջազգային համաժողովում։
Նախագահի խոսքով՝ չնայած որոշ դրական զարգացումներին, աշխարհի մի շարք «թեժ կետերում» դեռևս հույսի նշույլ անգամ չկա։




