Լսեցի այդ ապուշություններն ու ողջ գիշեր չքնեցի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում խոսեց նաեւ հղի կնոջը վրաերթի ենթարկելու մասին` իր ավտոշարասյունը համեմատեց հանրային տրանսպորտի հետ, երբ լրագրողն իր հարցով հիշեցրեց, որ նրա ավտոշարասյունը վրաերթի է ենթարկել 28-ամյա հղի կնոջն ու մինչև հիմա որևէ մեկը պատասխանատվություն չի կրել դրա համար:
«Հասկանո՞ւմ եք՝ իմ շարասյունը չի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, կոպիտ ասած, ավտոբուսն է: Այսինքն՝ ես նստած եմ, ինձ սպասարկող մեքենայի մեջ ու երեք մեքենա այն կողմ տեղի է ունենում շատ ցավալի դեպք: Ես զանգել եմ, ցավակցել եմ, ցավում եմ», — ասաց վարչապետը: 

Հիշեցնենք, որ 2022-ի ապրիլին Լեո-Պարոնյան խաչմերուկում էր այդ ողբերգական դեպքը պատահել: Մեծ արագությամբ Պռոշյան փողոցով սլացող ավտոշարասյունը հետիոտների անցումով անցնող 9 ամսվա հղի կնոջը` Սոնա Մնացականյանին գցել էր տակը եւ նույն արագությամբ հեռացել դեպքի վայրից` առանց շտապօգնություն կանչելու, օգնություն ցուցաբերելու կամ գոնե բժշկական կենտրոն տեղափոխելու: 

Ավելի քան 3 տարի է, ինչ այս գործը դատարանում է, գործով միակ մեղադրյալը ավտոշարասյան ուղեկցող մեքենայի վարորդն է, ով անազատության մեջ է մնացել, ավելին՝ դեռ շարունակում է իր աշխատանքը: 
«Դատական պրոցես է գնում, ի՞նչ անեմ ես, ես նույնիսկ վկա չեմ այդ գործով, որովհետև ես չեմ էլ տեսել», — ասուլիում ասել է Փաշինյանը:

Մենք կապվեցինք Սոնա Մնացականյանի հոր` Մնացական Մնացականյանի հետ եւ հարցրեցինք` լսե՞լ է ասուլիոսւմ Նիկոլ Փաշինյանի ասծը, ի՞նչ է մտածում այդ հայտարարությունների մասին: Այս օրերին գրեթե բոլորն արձագանքում են վարչապետի արտառոց հայտարարություններին և համեմատություններին, բացի Սոնայի հարազատներից: 
Մնացական Մնացականյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով Ն. Փաշինյանի հայտարարություններին, նկատեց. «Ես շատ եմ հոգնել, ինձ համար շատ դժվար է, նյարդայնանում եմ այս ապուշությունները լսելիս: Դուք պատկերացնո՞ւմ եք իմ վիճակը հիմա: Եթե հասկանում եք, խնդրում եմ ամեն անգամ ինձ այդ մասին մի հարցրեք: Խոսելն անգամ այդ մասին շատ դժվար է: Ես այդ ապուշությունները ի՞նչ մեկնաբանեմ: Երեկ լսեցի, որ իր ավտոշարասյունը համեմատել է հանրային տրանսպորտի հետ ու ողջ գիշեր չեմ քնել: Չեմ ուզում անգամ դրա խոսքերը հիշեմ, ինձ համար ահավոր դժվար է դրանք ևս մեկ անգամ հիշելը: Երեք տարի է մենք տանջվում ենք, մեր ցավը էնքան մեծ է: Դժվար է, շատ դժվար է», — ասաց Սոնայի հայրը: Հարցին` ինչո՞ւ այնուամենայնիվ հրապարակավ չեք հակադրվում Փաշինյանի հայտարարություններին, մեր զրուցակիցը շեշտեց. «Իմ փաստաբանը հրապարակավ անդրադառնում է»:

hraparak.am

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։