Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը ստորագրահավաք է նախաձեռնել, որով Աժ խմբակցություններից պահանջում է նախաձեռնել Աժ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու գործընթաց՝ քննարկելու ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը:
«Սիրելի լրագրողներ, եթե կողմ եք, որ ձեր ստորագրությունը լինի այս դիմումի տակ, արձագանքեք՝ մեկնաբանություններ բաժնում թողնելով ձեր անուն ազգանունը: Շատ լրագրողներ դիմումի տակ անձամբ ստորագրել են, ում հարմար չի, այս տարբերակով կարող է դիրքորոշում հայտնել»,- Facebook-ում գրել է Ջեբեջյանը:
Լրագրողներն ակնակլում են, որ էթիկայի հանձնաժողովը, քննարկելով Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը, կտա համատեղ ընդունված եզրակացություն առ այն, որ նշյալ պատգամավորը խախտել է պատգամավորական էթիկայի կանոնները և կդիմի ՀՀ սահմանադրական դատարան՝ պահանջելով քննել Անդրանիկ Քոչարյանին մանդատից զրկելու ԱԺ դիմումը։
Հիշեցնենք՝ Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ թիրախավորել էր Հռիփսիմե Ջեբեջյանին՝ նախ պահանջելով իրենից հեռու կանգնել, ապա վիրավորել էր՝ ասելով. «Մաքրեք ձեր շրթունքները»։