Լոռու մարզում ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, վնասազերծել են Վանաձորում 28-ամյա տղամարդու մահվան դեպքով վիճաբանության կասկածյալներից մեկին. ոստիկանը տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հետ, հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների շնորհիվ պարզել են Վանաձորում մարտի 9-ին տեղի ունեցած սպանության հանգամանքները, մասնակիցների ինքնությունը և դեպքի վայրը:  

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այդ օրը ժամը 03:40-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել Ալավերդի քաղաքի բնակիչ 28-ամյա Արտյոմ Նիազյանի դին:  Պարզվել է նաև, որ այդ օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում Ա. Նիազյանը իր մտերիմ, Ալավերդի քաղաքի բնակիչ 27-ամյա Գրիգոր Հակոբյանի հետ գնացել են Վանաձոր քաղաքի «Դերձանիկ» ակումբի մոտ, որտեղ հանդիպել են իրենց ընկեր, Ալավերդի քաղաքի բնակիչ 22-ամյա Արման Միկոյանին, ապա մտել են նշված ակումբ, որտեղ էլ ժամը 03:00-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց և այնտեղ գտնվող, Վանաձորի բնակիչներ 33-ամյա Դավիթ Ղազարյանի և 40-ամյա Արմենակ Մկրտչյանի հետ: Այնուհետև վիճաբանությունը շարունակվել է Վանաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմացի հատվածում, որը վերածվել է ծեծկռտուքի ու ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Ա. Մկրտչյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Ա. Նիազյանի կրծքավանի շրջանին, ապա կռվի բոլոր մասնակիցները դիմել են փախուստի, իսկ Ա. Միկոյանը «Toyota» մակնիշի ավտոմեքենայով մահացածի մարմինը տեղափոխել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:  

Կայքի տեղեկություններով՝ արդեն մարտի 10-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Լոռու մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ կասակծյալներից Ա. Մկրտչյանը թաքնվում է Վանաձոր քաղաքի իր ընկերոջ՝ 35-ամյա Բագրատ Ասոյանի տանը: 
Ոստիկանները այցելում են նշված հասցե և դուռը բացում է Բ. Ասոյանը, ում ձեռքին ոստիկանները նկատում են դանակ: Վերջինս սկսում է ոստիկանների նկատմամբ ագրեսիվ վարաքագիծ դրսևորել ու հարձակվում է նրանց վրա՝ փորձելով հարվածել ոստիկանության ծառայող 38-ամյա Տարոն Այվազյանին: Վերջինս, վտանգելով իր կյանքը, կարողանում է վնասազերծել Բ. Ասոյանին: Վնասազերծման ընթացքում Բ. Ասոյանը դանակով հարվածում է  ոստիկանության ծառայողի աջ ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչից հետո վիրավոր ոստիկանը տեղափոխվում է «Վանաձոր» բժշկական կենտրոն:  Բ. Ասոյանը տեղափոխվում է ոստիկանություն, որտեղից էլ ներկայացվում է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ էլ ձերբակալվում է: 

Հիշեցնենք՝ մարտի 9-ին առեղծվածային մահվան դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ անհայտ անձի կողմից մահացած վիճակում «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Արտյոմ Ն.-ն է, ով կրծքավանդակի հատվածում ունի կտրած-ծակած վերք և ըստ նախնական տեղեկությունների դեպքը տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Արցախի պուրակի հարևանությամբ գտնվող «Երևան Սիթի»-ի մոտ։Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ նշանակվել էր դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։