Դեկտեմբերի 12-ին Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկում Գյուլագարակ համայնքի Սոճուտ հանգստի համալիրում մեկնարկել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման մարզային գրասենյակի նախաձեռնած երիտասարդական հավաքը։ Այս մասին հայտնում են «Մեր ձևով» շարժման գրասենյակից։
Եռօրյա հավաքին մասնակցում են շուրջ 100 երիտասարդներ Լոռու մարզի տարբեր տարածաշրջաններից, ուսանողներ մարզի և Երևանի տարբեր բուհերից, ինչպես նաև երիտասարդ մասնագետներ տարբեր ոլորտներից։ Հավաքի նպատակը գաղափարակից երիտասարդների համախմբումն է։ Հավաքը անց է կացվում հագեցած օրակարգով` սպորտային, մշակութային, ինտելեկտուալ տարբեր միջոցառումներով։
Հավաքի բացմանը ներկա են եղել «Մեր ձևով» շարժման Վանաձորի Խորենացի 8-1/11 գրասենյակի ղեկավար Տիգրան Բադոյանը, «Մեր ձևով» շարժման երիտասարդական կենտրոնի ղեկավար Նարեկ Սուքիասյանը և Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի քահանա Տեր Տաճատը, ում օրհնությամբ էլ մեկնարկեց հավաքը: «Մեր ձևով» շարժման կողմից իրականացվող նման միջոցառումները կարևոր են և շարունակական:




