Լոռիում 18-ամյա արցախցի է սպանվել

Հոկտեմբերի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի դանակահարված վիճակում քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխվել է Տաշիր բժշկական կենտրոն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արցախի Հանրապետությունից տեղահանված 18-ամյա Տիգրան Դ․-ն է։

Նրան դանակահարելու մեջ կասկածվողը նույնպես Արցախի Հանրապետության քաղաքացի է՝ 17-ամյա Ռազմիկ Մ․-ն, ով սովորում է Տաշիրի Արտակ Խաչատրյանի անվան ավագ դպրոցում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։