«Լիվերպուլի» հարձակվողն ավտովթարի հետևանքով մահացել է

«Լիվերպուլի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Դիոգու Ժոտան մահացել Իսպանիայի Սամորայի գավառում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Մեքենան, որտեղ գտնվում էր Ժոտան և նրա եղբայր Անդրե Սիլվան, կորցրել է կառավարումը՝ վազանցելիս անվադողի վնասվելու պատճառով, որից հետո այն դուրս է եկել ճանապարհից և բռնկվել։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

28-ամյա Ժոտան և 26-ամյա Սիլվան մահացել են։

Ժոտան «Լիվերպուլի» կազմում խաղում է 2020 թվականից։ Թիմի հետ միասին նա դարձել էր Անգլիայի չեմպիոն, Անգլիայի գավաթի և Անգլիայի լիգայի գավաթի հաղթող։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։