«Սրբազան պայքարի» գործով մեղադրյալներից Լիդյա Մանթաշյանը կշարունակի մնալ կալանքի տակ։
Այսօր՝ օգոստոսի 20–ին, դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշեց անփոփոխ թողնել Մանթաշյանի խափանման միջոց կալանքը և այն երկարաձգել 3 ամսով։
Ըստ դատավորի՝ դեռ վտանգ կա, որ այլընտրանքային խափանման միջոցի դեպքում Մանթաշյանը կարող է խոչընդոտել գործի ընթացքին։