Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթացող` «Բագրատ Սրբազանի և 17 արդարների» անունն ստացած գործով դատական նիստին դատախազը միջնորդեց ևս 3 ամսով երկարաձգել մեղադրյալ Լիդյա Մանթաշյանի կալանքի ժամկետը։
Փաստաբան Տաթև Սողոյանն ասաց, որ Լիդյա Մանթաշյանը 5 ամիս ոչ միայն կալանքի տակ է, ընդհանրապես արտաքին աշխարհից կտրված է, նույնիսկ պատգամավորներն իրավունք չունեն տեսակցելու նրան։
Լիդյա Մանթաշյանն իր խոսքում նշեց, որ նույնիսկ քրեակատարողական հիմնարկում է տարօրինակ համարվում, որ իր նկատմամբ կիրառված արգելանքները հանված չեն։
Հիշեցնենք, որ նա կալանավորվել է հունիսի 26-ին, իսկ օգոստոսի 20-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր երեք ամսով։




