Լիահույս ենք, որ այս ամենը ավարտվելու է, և Հովհաննավանքը սրբագործելուց հետո մենք կանցնենք հոգևոր մեր ծառայությանը․ տեր Սահակ

Առաջիկա կիրակիի հետ կապված թեմի վարչական խորհուրդը դեռ վերջնական որոշում չունի, հայտարարել է Հովհաննավանքի քահանա տեր Սահակը` կարգալույծ արված հոգևորականի կողմից կիրակի սպասվող պատարագի մասին։

«Լիահույս ենք, որ այս ամենը ավարտվելու է, և Հովհաննավանքը սրբագործվելուց հետո մենք` ես և իմ հոգևոր եղբայր Մանուկը, կանցնենք հոգևոր մեր ծառայությանը։ Իրենք անցած կիրակի ցույց տվեցին, որ էն, ինչ հայտարարել էին, փուչ է, և իրենք արդեն պարտվել են»,–նշել է նա։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս կիրակի ևս մասնակցելու է կարգալույծ արված քահանայի կողմից մատուցվող պատարագին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։