ԼՂ-ից տեղահանվածների համար երևանամերձ մարզերում 3 միլիոնի վկայագրերը կդառնան 4 մլն. 3 մլն ստացած շահառուներինը կավելանա. Նիկոլ Փաշինյան

Մենք ուսումնասիրել ենք, առաջիկայում որոշում կկայացնենք և երևանամերձ համայնքներում, որտեղ 3 միլիոն է տրամադրվում, կդարձնենք 4 միլիոն: Այս մասին «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով արցախահայերին տրամադրվող բնակապահովման 3 միլիոն դրամ արժողությամբ վկայագրի գումարի հնարավոր ավելացմանը վերաբերող հարցին:

«Բացի Երևանից: Երևանում՝ ոչ, որովհետև, անկեղծ ասենք՝ մենք հիմա մյուս ծրագրերով էլ, եթե հետևում եք, տեսնում եք, որ փորձում ենք ծրագրերը մաքսիմալ ուղղորդել դեպի մարզեր»,-նշել է նա:

Փաշինյանը հավելել է, որ մեծ քաղաքը մեծ գրավիտացիա ունի, բայց իրենց քաղաքականությամբ ուզում են մարզերն էլ զարգացնել: Նա հիշեցրել է եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարումը Երևանում, ինչի շնորհիվ, ըստ նրա, տեսանելի է մարզերում սկսած բնակարանաշինության ծրագիր:

«Ովքեր ստացել են 3 միլիոնը, այդ 3 միլիոնի շահառու են, այս որոշումից հետո հետադարձով նաև իրենցը կավելացնենք, այսինքն՝ բոլոր դեպքերում հավասարությունը կլինի: Նրանք, ովքեր հիմա 3 միլիոնի սերտիֆիկատ ունեն, բնակարան, տուն փնտրելիս, հարցը քննարկելիս կարող են արդեն, վստահաբար այդ հաշվարկով առաջնորդվել»,-տեղեկացրել է Փաշինյանը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։