ԼՂ-ից բռնի տեղահանվածներին հումանիտար օգնության հարցը ռուսական կողմի ուշադրության կենտրոնում է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Մոսկվան շարունակում է հումանիտար օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին։
«Մոտակա ժամանակներս պլանավորվում է բավականին խոշոր հումանիտար ակցիա՝ հայրենական ՀԿ-ներից մեկի կողմից։ Հայկական կողմից այդ հարցով զբաղվում է «Եվրասիայի» տեղական մասնաճյուղը և, իհարկե, այլ կառույցներ»,- ասել է Զախարովան։