Եթե պարոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին փախստականների հարցն արդյունավետ լուծվել է, ինչո՞ւ էր 2018թ. մեր կառավարությունը որոշում ընդունում մի քանի հարյուր միլիոն դրամ հատկացնել 90-ականների փախստականների կարիքներն ապահովելու համար։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Հայաստանի առաջին նախագահի վերջին հայտարարությանը։
«Լևոն Տեր-Պետրոսյանը, հիմա առավել ևս, իրականությունից կտրված է։ Պրոբլեմն այդ չէ։ Պրոբլեմն այն է, որ նա նույնիսկ իր նախագահության տարիներին է իրականությունից կտրված եղել։ Հիմա, երբ հետահայաց խոսում են իրենց կառավարման որակի մասին, այդ կառավարման որակը մոռացե՞լ են մարդիկ. քաղաքական սպանությունների շքերթից սկսած, փողոցներում տեղի ունեցող ամենաթողությամբ շարունակված։ Ի՞նչ կարող եմ ասել»,- նշել է նա։