Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր ծնվել է Լևոն Տեր-Պետրոսյանը` միակը։ Չեմ թվարկի, թե երբ, որտեղ և որ դեպքերում է Առաջին Նախագահը միակ. ով գիտի՝ գիտի, իսկ ով չգիտի՝ դժվար թե այլևս երբևէ գիտակցի։
Միայն մեկը կընդգծեմ։
Լևոն Տեր-Պետրոսյանին ուրացել են շատերը, ինքը՝ երբեք։ Նույնիսկ իր ամենաոխերիմ հակառակորդներին բնութագրելիս նա անպայման ընդգծել ու ընդգծում է նաև նրանց արժանիքները։ Նույնիսկ, ըստ իս, երբեմն չափազանցում է։
Պատմությունն իրո՞ք ամեն ինչ իր տեղը կդնի։ Ես լավատես չեմ. շատ երկար տևեց անբարոյականության, անազնվության, ուրացման ճանապարհը և դեռ շարունակվում է, և դեռ շարունակվելու է։ Առավե՛լ քստմնելի ձևով ու չափով, քան մինչ օրս է եղել։ Վախենամ` սա ողբերգական մոլորություն չէ, գիտակցաբար ընտրված ճանապարհ է։
Գուցե 88-ականների մեր սերունդը Գերտրուդ Սթայնի ասած` հենց այն «կորուսյալ սերո՞ւնդն» է։ …Ի՞նչ արած։
Սիրում եմ Ձեզ, պարոն Նախագահ»։




