Հունվարի 10-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է «Լևոն արքա»-ն: Նրա նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «հոգեկան ներգործություն» հատկանիշներով, և նրան տեղափոխել են ձերբակալվաժների պահման վայր։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ իբրև բլոգեր հանդես եկող «Լևոն արքա»-ն յութուբյան իր ալիքով սպառնալիքներ և հայհոյանքներ է հնչեցրել մեկ այլ բլոգեր «Թու-թու-թու Լավա»-ի և նրա ընտանիքի անդամների հասցեին։ Համայնքային ոստիկանները պարզել են, որ «Լևոն արքա»-ն Երևան քաղաքի բնակիչ Լևոն Մինասյանն է, իսկ «Թու-թու-թու Լավա»-ն հայտնի բլոգեր Էրիկ Շահբազյանն է։
Իր հերթին լրագրող Գայանե Զարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Բոլոր դեպքերում. շնորհակալ ենք Ներքին գործերին նախարար Արփինե Սարգսյանին՝ օպերատիվ կերպով խնդրին արձագանելու համար!!
Ցուցակում կան տասնյակներով, ովքեր այս շղթայով գնալու, եւ հայտնվելու են իրենց արժանի վայրում!!
Սրանց նման շեղվածներն են, որ մակաբույծի պես փորձում են թունավորել առողջ հասարակությանը՝ ստիպելով որ օրինապահ մարդը դառնա իրենց նման հանցագործ… եւ իրենց պես այ#ասերությունների պատճառով կեղտոտի ձեռքերը։




