Լևոն Արոնյանը «Grand Chess Tour Finals» մրցաշարի եզրափակչում 20:8 հաշվով հաղթեց հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհային։ Այս մասին հայտնում է ՀՀ Շախմատի ֆեդերացիան։
Այս հաղթանակով Արոնյանը գրավել է 3-րդ տեղը և ապահովել մասնակցությունը հաջորդ տարվա մրցաշարին։
Լավագույն եռյակը հետևյալ տեսքն ունի․
1-ին տեղ՝ Ֆաբիանո Կարուանա
2-րդ տեղ՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավ
3-րդ տեղ՝ Լևոն Արոնյան։