ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ, ի պաշտպանություն Բաքվում ապօրինաբար դատվող Ռուբեն Վարդանյանի, Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների եւ Ադրբեջանում գտնվող մեր գերիների հայրենիք վերադարձի, մարտի 3-ից հացադուլ էր սկսել Լեւիկ Խաչատրյանը: Նա ակցիան նախաձեռնել է որպես ՀՀ քաղաքացի: Նրան պարբերաբար այցելել էր ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը, ով երեկ կեսօրին Լևիկ Խաչատրյանին ևս խնդրել էր դադարեցնել հացադուլը։ Քիչ առաջ Ռուզաննա Ստեփանյանը հեռախոսազրույց ունեցավ Լևիկ Խաչատրյանի հետ, և մեզ փոխանցեց, որ երկու ժամից Լևիկ Խաչատրյանը կդադարեցնի հացադուլը, քանի որ Ռուբեն Վարդանյանը ևս դադարեցրել է հացադուլը։