Search
Close this search box.

Լեռնային Ղարաբաղում շուրջ 20 հայ կա. ի՞նչ է պնդում Ալիևը

Լեռնային Ղարաբաղում, (օկուպացված Արցախում) ըստ վերջին տվյալների, շուրջ 20 հայ կա։ 

Նման պնդում է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Նրանք, ովքեր մնացել են, շարունակում են սոցիալական օգնություն ստանալ Ադրբեջանից, սոցիալական ապահովության նախարարությունից։ Բուժում, մթերք … Նրանց կյանքն այնտեղ լիովին ապահովված է», — հավաստիացրել է Ալիևը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությանն ու ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Նրանցից շուրջ 4400–ը ՀՀ քաղաքացիություն են ստացել։