Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի մասով ոչ մի լավ բան ասել չեմ կարող. ՀՀ ԱԳ նախարար

Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձը դարձել է շուտասելուկի պես մի բան, որը երբեմն քաղաքական գործիչները կրկնում են, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ո՞ւր, ի՞նչ պայմաններով՝ կարո՞ղ եք ասել. ուղղակի որպես Ադրբեջանի քաղաքացինե՞ր՝ կար այդ հնարավորությունը, Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք դպրոցում հայերեն սովորելու իրավո՞ւնք ունեն՝ կար այդ հնարավորությունը։ Ուրի՞շ։ Երբ ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել, Երևանում ասում եք՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձ։ Շատ լավ, լսեցինք ձեզ, ցավոք, ոչ մի լավ բան չեմ կարող ասել այդ մասին»,-ասաց Միրզոյանը։

Նա նշեց, թե կառավարության քաղաքականությունն է այնպես անել, որ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները կարողանան հոգալ իրենց առաջին անհրաժեշտության կարիքները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։