Լեոնարդո Դի Կապրիոն քննադատության տակ է Իսրայելում էկո-հանգստավայրում ներդրումներ կատարելու համար՝ Գազայի պատերազմի ֆոնին

Լեոնարդո Դի Կապրիոն հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ Իսրայելում շքեղ էկո-հյուրանոց կառուցելու վերջնական թույլտվություն ստանալուց հետո: 50-ամյա դերասանը տիրապետում է նախագծի մոտ 10%-ին, որը գտնվում է ծովափնյա Հերցլիա Մարինա հեղինակավոր տարածքում, գրում է Daily Mail-ը:

Նախագծի մասին հայտարարվել է դեռևս 2018 թվականին և իրականացվում է իսրայելական Hagag խմբի կողմից՝ գործարարներ Ահիկամի և Լիոր Կոհենի հետ միասին: Իր բնապահպանական ակտիվիզմով հայտնի Դի Կապրիոն խոստանում է, որ հանգստավայրը կհամապատասխանի LEED չափանիշներին՝ կայուն շինարարական համակարգ, որը կենտրոնացած է էներգիայի, ջրի և էկոլոգիապես մաքուր նյութերի վրա:

Դերասանի խոսքով՝ շինարարությունը «կաշխատի բնության հետ ներդաշնակ»: Սակայն աշխատանքների մեկնարկի ճշգրիտ ամսաթիվը դեռևս չի հայտարարվել: Նախագիծը մոտ 270 միլիոն դոլար արժողությամբ հսկայական համալիր է, որը կզբաղեցնի ավելի քան 12 ակր տարածք և կներառի 365 սենյակ, կոնֆերանս կենտրոն, նրբաճաշակ ռեստորան, լողավազան և ուղիղ մուտք դեպի նավահանգստ:

Սակայն, Գազայում պատերազմը, որը մարդասիրական ճգնաժամի և բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել, Դի Կապրիոյի երկրպագուներին ստիպել է խստորեն դատապարտել նրա որոշումը՝ ներդրում կատարել հանգստավայրում։

Սոցիալական ցանցերում շատերը նախագիծը անվանել են «անզգայուն» և «անտեղի» ստեղծված իրավիճակում։ Reddit-ի օգտատերերից մեկը գրել է. «Վա՜յ։ Վատ ընտրություն։ Նրա մասնակցությամբ այլևս ֆիլմեր չեմ դիտի»։ Մյուսները դերասանին մեղադրել են երեսպաշտության մեջ և նրա բնապահպանական դիրքորոշումը անվանել «պատկերազարդ»։

Քննադատները հիշեցրել են, որ մինչ երեխաները և խաղաղ բնակիչները տառապում են Գազայում, շքեղ հյուրանոցի կառուցումը թվում է աբսուրդային։

Միևնույն ժամանակ, եղել են մարդիկ, որոնք անհամբեր սպասում էին հյուրանոցին և աջակցում են նախագծին։ Twitter-ի օգտատերերը արտահայտել են իրենց հիացմունքը և լավատեսորեն տրամադրված են աստղի էկո-նախաձեռնության նկատմամբ։

Հիշեցնենք, որ Դի Կապրիոն վաղուց է զբաղվում բնապահպանական հարցերով։ Իր սեփական Re:wild հիմնադրամի միջոցով նա ավելի քան 200 միլիոն դոլար է նվիրաբերել շրջակա միջավայրի պաշտպանությանը և կլիմայի փոփոխության դեմ պայքարին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։