Լեհաստանի վրա զինվшծ հարձակnւմ է նախապատրաստվում. ԳՇ պետ

Լեհաստանի վրա զինված հարձակnւմ է նախապատրաստվում, հայտարարել է Լեհաստանի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վիեսլավ Կուկուլան՝ газета.ру-ի փոխանցմամբ:

«Թշնամին սկսել է պատրաստվել պատերազմի։ Ստեղծվում են պայմաններ, որոնք նպաստում են Լեհաստանի տարածքում հնարավոր ագրեսիայի», — նշել է գեներալը։

Նրա խոսքով՝ թշնամին փորձում է խաթարել լեհ բնակչության վստահությունը կառավարության, ինչպես նաև զինված ուժերի և ոստիկանության նկատմամբ։ Կուկուլան ընդգծել է, որ այժմ ամեն ինչ կախված է երկրի դիրքորոշումից, նրանից, թե արդյոք իշխանությունները կկարողանան զսպել թշնամուն, թե՞ հակառակը՝ մղել նրանց ագրեսիայի։ Գեներալը չի ​​մանրամասնել, թե որ թշնամու մասին է խոսքը։

Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Դեբլին-Վարշավա երկաթուղու վնասը, որը տանում է դեպի Ուկրաինա, դիվերսիա էր անվանել։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։