Լեհական բանակը հայտարարել է` կարող է խnցել Պուտինի ինքնաթիռը

Լեհ օդաչուները, ենթադրաբար, ունեն ներուժ «խոցելու» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Հունգարիա տեղափոխող ինքնաթիռը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հնարավոր հանդիպման համար։ Այս մասին, ըստ Super Express-ի, հայտարարել է լեհական GROM հատուկ նշանակության ստորաբաժանման նախկին հրամանատար, գեներալ Ռոման Պոլկոն։

«Լեհ օդաչուներն իրավունք ունեն ստիպել նման ինքնաթիռին վայրէջք կատարել կամ նույնիսկ խոցել այն», — պնդել է զինվորականը։

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է Վարշավայի պատրաստակամության մասին վայրէջք կատարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին տեղափոխող ինքնաթիռը, եթե այն հատի Լեհաստանի օդային տարածքը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ լեհերն այժմ «պատրաստ են իրենք ահաբեկչական գործողություններ իրականացնել»։ Մասնագետները զգուշացնում են, որ ԵՄ երկրները կարող են սադրանքներ պլանավորել՝ Բուդապեշտում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունները խափանելու համար։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։