«Լեգիտիմացրել եք հայհոյախոսությունը․ երբ որ դուք սեռական օրգանների հիշատակումներով խոսք եք տարածում, ես գետինն եմ մտնում»․ Լիլիթ Գալստյան

«Հայաստանում քրեական ենթամշակույթը շարունակում է գոյություն ունենալ, պետք է արմատախիլ անել, պետք է կոշտ, կոպիտ, ուժային, դաժան միջոցներ ձեռարկել քրեական մշակույթն արմատախիլ անելու համար»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի դիտարկմանը, թե երկրում քրեական բարքերի առատությունը խնդիր է ամբողջ հասարակության համար։

«Դա գալիս է նրանից, որ երբ որ տղա երեխայի լեզուն բացվում է, Հայաստանում՝ շատ տեղերում նույնիսկ երբեմն «մամա»-«պապա»-ից առաջ հայհոյանք են սովորեցնում, ու հետո ազգուտակով գալիս ծափ տալիս։ Բա ի՞նչ է լինելու դրա վերջը․ իհարկե այդպես է լինելու»,- հավելեց Փաշինյանը։

Լիլիթ Գալստյանն արձագանքեց՝ ընդգծելով․ «Դուք պետք է ինքնահայաց լինեք և ընդունեք, որ ՀՀ քաղաքական խոսույթում որևէ քաղաքական գործիչ հայհոյախոսությունն այդպես չի լեգիտիմացրել, ինչպես դուք և ձեր քաղաքական ուժը․․․ Երբ որ դուք սեռական օրգանների հիշատակումներով խոսք եք տարածում ԶԼՄ-նրով կամ սոցցանցերով, և միջազգային գործընկերներն ինձ պատկերն են ցույց տալիս, ասում են՝ մի՞թե սա ձեր վարչապետն է, ես գետինն եմ մտնում»։

«Մենք միշտ աշխատում ենք տեսնել մեր թերությունները և ուղղել դրանք»,- պատասխանեց Փաշինյանը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։