Search
Close this search box.

Լավրովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը

Հայաստանից որևէ փաստաթուղթ չի ստացվել ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

«Նման փաստաթուղթ չկա։ Մենք լսում ենք այդ խոսակցությունները, Հայաստանի վարչապետը խորհրդարանում այդ թեմայով շատ է խոսել։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում։ Մենք համոզված ենք, որ Հայաստանի անվտանգության շահերից է բխում անդամակցությունն առավելագույնս օգտագործել», — ասել է նա։

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում իր ելույթի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ իրադրությունների տարբերությունն ու դրա հրապարակային փոխադարձ արտահայտումն ավելի ու ավելի դժվար, եթե չասենք՝ անհնար է դարձնում ՀՀ վերադարձը ՀԱՊԿ, անդառնալիության կետն արդեն անցել ենք։