ՏԵՍԱՆՅՈւԹ․ Լավրովը հույս ունի, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում անվստահություն և կեղծիք չի լինի

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ցանկություն է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի հանրային տիրույթում չգերակշռի անվստահության և ստի նարատիվը։

«Ես հուսով եմ, որ Հայաստանում քաջ գիտակցում են, թե ինչ է թաքնված այն իրավիճակի հետևում, երբ Եվրամիությունը, ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները բացահայտ պատերազմ են հայտարարել Ռուսաստանին՝ ռազմավարական պարտություն հասցնելու նպատակով։ Շատ կուզեի, որ մեր երկրների հանրային տիրույթում անվստահություն, իսկ երբեմն էլ սուտ սերմանող նարատիվը չգերիշխի և չգերակշռի», — ասել է Լավրովը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։

Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք չի առարկում, որ գործընկերներից որևէ մեկը զարգացնի արտաքին կապերը ցանկացած ուղղությամբ։ Սակայն Եվրամիության գործընկերները մշտապես համապատասխան երկրին ընտրության առջև են կանգնեցնում՝ կա՛մ մեզ հետ, կա՛մ նրանց հետ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։