Search
Close this search box.

«Լավ մնացեք, մինչև վերադառնանք»․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ինսթագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Փաշինյանի հետ մեկնում են Վաշինգթոն:

Նա սել է, որ երկար ժամանակով հասանելիություն չի ունենա ինտերնետային կապին և հնարավորություն չի ունենա շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր հիշել են իր տարեդարձի օրը:

«Երախտապարտ եմ բոլորին շնորհավորանքների և մաղթանքների համար: Ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ: Լավ մնացեք, մինչև վերադառնանք»,- ասել է նա: