«Լավ լուր ունեմ. ՌԴ-ն սկսել է հավասարը հավասարի ձևաչափով շփվել ՀՀ-ի հետ»․ Արամ Սարգսյան

Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը գրում է. «Լավ լուր ունեմ։
Ռուսաստանի Դաշնությունը սկսել է հավասարը հավասարի ձևաչափով շփվել Հայաստանի Հանրապետության հետ։
ՌԴ պատրաստակամությունը վերանորոգել Ախուրիկ-Երասխ երկաթգիծը ցույց է տալիս, որ, երբ Հայաստանը ԱՄՆ առաջարկների և աջակցության վրա աներկբա հենվելով սկսում է սեփական շահ ձևավորել և սպասարկել, բոլորը ստիպված են հաշվի նստել նրա հետ։ Ի դեպ, Ադրբեջանն էլ Արցախի խնդրում ամուր հենվում էր Թուրքիայի վրա, և դա էր պատճառը, որ ՌԴ-ն թույլ տվեց 44-օրյա պատերազմը և ստիպված եղավ Ադրբեջանի հետ շփվել հավասարը հավասարի հարթությունում։
Հիմա մենք ՌԴ-ի հետ շփման հավասար հարթությունում ենք։ Ծնկի իջած վիճակից ոտքի ենք կանգնում, և սա պետք է շարունակել, որովհետև հակառակ դեպքում դա տանելու է նոր պատերազմի և ինքնիշխանության կորստի։
Ի դեպ, հետաքրքիր փաստ է, որ ռուսահպատակ կուսակցությունների հետ ՌԴ-ն վարվում է այնպես, ինչպես նախկինում վարվում էր ՀՀ իշխանությունների հետ՝ նրանց կարծիքը հաշվի չառնելով, նրանց դժվարությունները չնկատելով և ստիպելով նրանց տեսակետներ հայտնել ու լուրջ ծախսեր անել, ընդ որում՝ սեփական ՄԻՋՈՑՆԵՐԻՑ։ Իսկ գործող իշխանության հետ այժմ շփվում է հավասարի սկզբունքով՝ պատրաստակամություն հայտնելով վերակառուցել երկաթգծերը ու փառք Տիրոջը…»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հայաստանում իշխանությունը վերածվել է քաղաքական ճնշման գործիքի․ դատական համակրագի անկախությունը փաստացի փլուզվել է, իսկ քաղաքական նկատառումներով կայացված դատավճիռները խաթարում են հանրային վստահությունը․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում