Լավ լուր Բրիտանիայից․ Երբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը

Բրիտանական Daily Mail հրատարակությունը հայտնել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ծրագիր է մշակել։ Աղբյուրների համաձայն՝ նա մտադիր է համոզել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիին, որպեսզի համաձայնի Ռուսաստանի հետ զինադադարին մինչև Զատիկ։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ քաղաքական ու դիվանագիտական ​​շրջանակներում քննարկվում է մինչև ապրիլի 20-ը զինադադար կնքելու հնարավորությունը։ Պլանը ներառում է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու արգելք, Ռուսաստանի կողմից բռնակցված տարածքների ճանաչում և ռուսական հարձակման դադարեցում։

Ուկրաինական զորքերը նույնպես պետք է լքեն Ռուսաստանի Կուրսկի շրջանը, իսկ եվրոպական զորքերը (ներառյալ բրիտանական հնարավոր մասնակցությունը) կվերահսկեն ապառազմականացված գոտին։ ԱՄՆ-ը չի պատրաստվում իր զորքերը ուղարկել. Ենթադրվում է, որ Եվրամիությունը Ուկրաինային կտրամադրի 486 միլիարդ դոլար՝ վերակառուցման համար։

Խաղաղ գործընթացը, ըստ հրապարակման, կսկսվի փետրվարի սկզբին Զելենսկու և Պուտինի հեռախոսազրույցով, որին կհաջորդի մարտին կայանալիք հանդիպումը, իսկ պատերազմի պաշտոնական ավարտի մասին կարող է հայտարարվել մայիսի 9-ին։

Սակայն Զելենսկու գրասենյակը հերքել է այս տեղեկությունը՝ հայտարարելով, որ «պաշտոնական պլաններ չկան»։ Նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը նույնպես նման հրապարակումները «մանիպուլյացիա» է անվանել։