«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լավ լուր․
Հանրապետության մի շարք շրջաններում վերջին երկու օրերին դիտվող քամու ուժգնացումները և բուքը դեպի երեկո աստիճանաբար կդադարեն։ Հունվարի 25-26-ին քամու առավելագույն պոռթկումները առանձին շրջաններում կկազմեն մինչև 12 մ/վ արագությամբ»։




