Լավ լուր՝ վարորդական վկայական ստանալու համար դիմած քաղաքացիներին։ ՆԳՆ-ից հայտնում են, որ քաղաքացիների սպասարկումն ավելի արագ և հարմար կազմակերպելու նպատակով ՆԳ նախարարի հանձնարարությամբ իրականացվել են կարևոր փոփոխություններ։
Մարտ ամսվա բոլոր շաբաթ օրերը հաշվառման-քննական ստորաբաժանումներում սահմանվել են որպես աշխատանքային։
«Հերթագրման համակարգում ներդրվել են նոր տեխնիկական լուծումներ, որոնք արդեն իսկ տվել են իրենց արդյունքը․ հերթերը զգալիորեն նվազել են։
Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի քաղաքացիները ստանան ավելի որակյալ ծառայություններ», — հայտնում են ՆԳՆ-ից։





