Լավ կլինի, որ Ռուսաստանի հետ համագործակցել ցանկացող հայկական քաղաքական ուժերը մասնակցեն ընտրություններին. Պուտինը՝ Փաշինյանին

Մոսկվան ակնկալում է, որ Ռուսաստանի հետ համագործակցությանը կողմ հանդես եկող քաղաքական ուժերը կարողանան մասնակցել Հայաստանում կայանալիք ընտրություններին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

«Հայաստանում կան այդպիսի բազմաթիվ քաղաքական ուժեր, և, անկեղծ լինեմ, մենք շատ կցանկանայինք, որ այդ բոլոր քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները կարողանային մասնակցություն ունենալ ներքաղաքական գործընթացներին ու ընտրություններին»,- ասել է Պուտինը՝ Փաշինյանին։

«Ոմանք, ես գիտեմ, ազատազրկման վայրերում են գտնվում՝ չնայած նրան, որ ունեն ռուսական անձնագիր։ Դա Ձեր որոշումն է, մենք չենք միջամտում, բայց կցանկանայինք, որ բոլոր նրանք կարողանային մասնակցություն ունենալ ներքաղաքական գործընթացներին, աշխատանքներին»,- հավելել է ՌԴ նախագահը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։