«Լավ, ինչպես կարող է երկիրը լինել այսքան կոկիկ»․ Նիկոլ Փաշինյանի գրառումը՝ Էստոնիայից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պաշտոնական այցով Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում եմ։
Նայում եմ ու մտածում՝ լավ, ինչպես կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ, այսքան խնամված։
Պատասխանի միայն մի տարբերակ կա։ Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետևից աղտոտողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով դեֆիցիտ։
Կառուցող-նորոգողի հետևից ջարդող-փչացնողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով դեֆիցիտ։
Երեկ Էստոնիայի հայ համայնքի մի ներկայացուցիչ, որ ուսուցիչ է աշխատել տեղի դպրոցներում, ասում էր՝ եթե էստոնացի աշակերտին հարցնես, ո՞րն է քո տունը, կպատասխանի՝ Էստոնիան»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։