Ես ինձ պահել եմ այնպես, ինչպես իրեն կպահեր յուրաքանչյուր նորմալ հայ մարդ. ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելուց հետո լրագրողներին ասաց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։
«Ես վարչական շրջանի ղեկավարից բացի, նաև տղա եմ, ու երբ գալիս հայհոյում են, անվայել պահվածք են ընդունում, այո՛, կարծում եմ՝ լավ եմ արել»,-ասաց նա։
Նա պնդեց, թե «Արթուր Չախոյանը գնացել էր հերթական սադրանքի և ստացավ այդ սադրանքի պատասխանը»։
Հիշեցնենք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և թաղապետարանի աշխատակիցները ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: