Լաշա Տալախաձեն պարգեւատրեց Վարազդատ Լալայանին եւ լուսանկարվեց նրա հետ

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ավարտված Եվրոպայի առաջնությունում տեղի ունեցավ տղամարդկանց +109 կգ քաշային կարգի հաղթողի եւ մեդալակիրների պարգեւատրումը:

Վարազդատ Լալայանը պարգեւատրվեց այս քաշային կարգի երեք ոսկե մեդալներով:

Երկրորդ անգամ տիտղոսը նվաճած Լալայանին պարգեւատրեց եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն, արդեն նախկին ծանրորդ Լաշա Տալախաձեն, որն այժմ Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն է:

Լաշա Տալախաձեն Լալայանին պարգեւատրելուց հետո բարձրացավ պատվո հարթակի առաջին աստիճանին եւ լուսանկարվեց հայ ծանրորդի հետ:

Քիշնեւի մարզադահլիճում Լալայանի պատվին հնչեց Հայաստանի հիմնը:

Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը Եվրոպայի առաջնությունում երկամարտում գրանցեց 450 կգ (210+240): Արծաթե մեդալը երկամարտի 415 կգ արդյունքով նվաճեց էստոնացի Մարտ Սեյմը (180+235): Բրոնզե մեդալակիր դարձավ ուկրաինացի Բոգդան Գոզան, որը երկամարտում գրանցեց 406 կգ արդյունք (190+216):

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։