Լարված իրավիճակ՝ Շիրակի մարզում. Արթիկում քաղաքացիները փակել են մարզն Արագածոտնի մարզին կապող գլխավոր ճանապարհը

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում. Արթիկ քաղաքի խոշորացված համայնքի Նարեկացի փողոցում ի նշան բողոքի ակցիա են իրականացնում Արթիկ քաղաքի բնակիչները՝ պահանջելով, որպեսզի պատկան մարմինները լսեն իրենց ձայնը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «Այս ճանապարհը կապում է Շիրակի մարզը Արագածոտնի մարզին: Անընդհատ տեղի են ունեցել ճանապարհատանսպորտային պատահարներ, վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական:

Կառավարությունը ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատեց, մեզ փրկեց դարուփոս ճանաարհներից, բայց ցավոք որոշ վայ-վարորդներ այնպես են քշում ավտոմեքենաները, կարծես դժոխքի դռները բացած լինեն:

Մի քանի անգամ դիմեցինք պատասխանատուներին, արագաչափ տեղադրեցին, քանի որ համ շարժն է շատ, համ հետիոտներն են շատ, համ էլ փողոցի հարևանությամբ գործում է Արթիկի թիվ 6-րդ դպրոցը, որտեղ մոտավորապետ 300 աշակերտ է հաճախում:

Մեր խնդրանքներից հետո տեղադրվեց արագաչափ, ինչը կտրուկ նվազեցրեց ճանապարհատրանսպորտային պատահարների ու վրաերթերի թիվը, մինչ այդ քանի անգամ ողբերգական դեպքեր տեղի ունեցան, Արթիկի գաղութի «Վիլիս»-ը անգամ մտել էր երեխեքի մեջ ու էդ երեխեքը երկար ամիսներ բուժում էին ստանում:

Արդեն ինչքան ժամանակ է՝ արագաչափը հանեցին ու մեզ մոտ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նորից ավելացավ:

Նորից որոշ վայ-վարորդներ նենց արագ են մեքենաները քշում, որ ամեն օր սպասում ենք, որ մեր երեխեքը վրաերթի են ենթարկվելու:

Ստիպված ենք այսօր փողոցը փակել, որ մեր ձայնը տեղ հասնի: Պահանջում ենք, որ նորից՝ ոնց տարան արագաչափը, այնպես էլ բերեն հետ դնեն, որովհետև արագաչափը հազարավոր քաղաքացիների, երեխաների կյանք ա փրկում, հիմա ինչ անենք՝ ամեն օր ահը սրտներիս ենք մեր երեխաներին ճանապարհելու դասի, ու ահը սրտներիս դասից դիմավորելու տուն»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։