Վարդաշենի հանրակացարանների բնակիչները, ովքեր Կառավարության շենքի մետ բողոքի ակցիա են իրականացնում, փակեցին Հանրապետության Հրապարակ մտնող ճանապարհը։ Իրավիճակը լարվեց, երբ նրանց ընդունարանում ասեցին, որ ակցիա չեն անում այլ՝ շոու։ Երթևեկությունն այս պահին պարալիզված է, ոստիկանները հորդորում են բացել ճանապարհը։
Նրանք այսօր պարզել են, որ հերթական անգամ խաբվել են, իրենց շենքերը գերակա շահ ճանաչելու մասին որոշում չի կայացվել։ Պահանջում են վարչապետի հետ հանդիպում։
Հիշեցնենք՝ այդ շենքերը ճանաչվել են 4-րդ կարգի վթարային։ Բնակիչները մի քանի անգամ բողոքի ակցիաներ են իրականացրել քաղաքապետարանի և Կառավարության շենքերի մոտ՝ պահանջելով իրենց ապահովել բնակարաններով։ Նրանք այսօր պարզել են, որ հերթական անգամ խաբվել են, իրենց շենքերը գերակա շահ ճանաչելու մասին որոշում չի կայացվել։ Պահանջում են վարչապետի հետ հանդիպում։