Կյանքիս ընթացքում Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ հանդիպել գեթ մեկ անգամ։ Այդ մասին «Ազատության» եթերում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը՝ նկատելով, որ կուսակցության քաղաքական գործընթացների համակարգողն է։
Նա նշել է, որ ֆիզիկապես չի տեսել Ռոբերտ Քոչարյանին։ «Առաջին նախագահին տեսել եմ, մեր բոլոր գործիչներին տեսել եմ, Ռոբերտ Քոչարյանին չեմ տեսել, այս յոթ-ութ ալեկոծ ամիսների ընթացքում գեթ մեկ անգամ և դրանից առաջ էլ»,- ընդգծել նա։
Լրագրողի հարցին, թե արդյոք որեւէ քննարկում չեն ունեցել՝ Ն. Կարապետյանը նկատել է, թե ինչպես պետք է այդ քննարկումն ունենային, եթե շփում չի ունեցել։ «Նամակո՞վ պետք է քննարկվեին այդպիսի լուրջ հարցերը»,- կատակել է նա։





