Կյանքի ու մահվան մակարդակի վրա է այս ամենը․ Զախարովա

Ուկրաինայի ներսում հասարակական դիմակայությունը կյանքի և մահվան մակարդակի վրա է, քանի որ շատ մարդիկ չեն կարող դավաճանել իրենց նախնիների հիշատակին, ովքեր իրենց կյանքը տվել են ճշմարտության համար: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՏԱՍՍ»-ը։

«Հաշվի առնելով, որ այդ ամենը շատերի համար էքզիստենցիալ բնույթ է կրում, պետք է նշեմ, որ այս դիմակայությունն իսկապես կրում է՝ կյանքի կամ մահվան մակարդակի բնույթ: Որովհետև մարդիկ, հասկանալով, որ իրենց նախնիները դրա համար իրենց կյանքն են տվել՝ պաշտպանելով ճշմարտությունը, երբեք չեն դավաճանի հիշողությանը և երբեք չեն կարողանա ապրել հակառակ գաղափարախոսության ներքո», — ասել Է Զախարովան ։

Նրա խոսքով՝ հավաքական Արևմուտքի երկրները Ուկրաինայի տարածքում նեոնացիզմը պետական գաղափարախոսության մեջ ներդնելու փորձ են անցկացրել, և այդ փորձն ավարտվել է ներպետական հասարակական դիմակայությամբ՝ բաժանվելով նրանց, ովքեր երդում են տվել նոր գաղափարախոսությանը, և նրանց, ովքեր դրան չեն տրվել:

«Ուկրաինայում արդեն մի ամբողջ սերունդ դաստիարակվել է այն գաղափարով, որ այն ամենը, ինչ եղել է 80 տարի առաջ, այլ էր։ Եղել են այլ հերոսներ, այլ իրադարձություններ, ու այլ փաստեր», — նշել Է դիվանագետը։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։