Երկարատև հիվանդությունից հետո 75 տարեկան հասակում մահացել է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ուգո Սոտիլը։
Նա հանդես է եկել կատալոնական ակումբում 1973-1976 թվականներին՝ խաղալով Յոհան Կրոյֆի կողքին։ Սոտիլը վերադարձավ իր հայրենիք՝ Պերու 1976 թվականին այն բանից հետո, երբ «Բարսելոնան» պայմանագիր կնքեց Յոհան Նեսկենսի հետ և Իսպանիայի քաղաքացիություն ստանալու հետ կապված խնդիրների պատճառով։
Պերուի հավաքականի հետ ֆուտբոլիստը 1975 թվականին նվաճել է Ամերիկայի գավաթը։ «Բարսելոնայի» հետ նա դարձել է Իսպանիայի չեմպիոն 1974 թվականին։
Սոտիլը վերջերս Բարսելոնայում էր՝ ակումբի 125-ամյակին նվիրված միջոցառմանը։
«Բարսելոնան» սոցիալական ցանցերում ցավակցություն է հայտնել Ուգոյի ընտանիքին և ընկերներին: