Search
Close this search box.

Կուլիսներում Անահիտ Ավանեսյանի պաշտոնանկությունն են լոբբինգ անում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխին մութ ամպեր են կուտակվել։ Մինչ նա արձակուրդում է, կուլիսներում նրա պաշտոնանկությունն են լոբբինգ անում, և դրան լծվել են ոչ միայն թիմակիցները՝ ՔՊ-ականներ, Արսեն Թորոսյանը՝ իր համախոհների հետ, այլև ոլորտից ոմանք։

Համարում են, որ նա տապալել է ոլորտի կառավարումը՝ ֆինանսական խնդիրներ, պետպատվերի պարտքեր, համաճարակային անվերահսկելի վիճակ։ ՔՊ-ական վերնախավին առաջարկել են ոլորտում ընդունված անձի թեկնածություն՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի ղեկավար Նարեկ Մանուկյանին, ով բժիշկ է, ադմինիստրատոր և Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ։»։