Կտրիճ Ներսիսյանը փորձում է ժամանակ շահել. ՔՊ պատգամավոր Արուսյակ Մանավազյան

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումն այլընտրանք չունի։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանն՝ անդրադառնալով եկեղեցականների՝ Բարենորոգման հայտարարությանը միանալու քայլերին:

«Քայլ առ քայլ՝ մեկից հետո մյուսը, հոգևորականները միանում են մաքրության և նորացման ճանապարհին։ Եթե սկզբում խոսքը 10 եպիսկոպոսների մասին էր, ապա այսօր արդեն շատ քահանաներ հայտարարել են բարենորոգման գործընթացին միանալու մասին։

Աջակցությունս եմ հայտնում մեր այն հոգևոր հայրերին, ովքեր համարձակություն ունեն կանգնելու փոփոխությունների կողմը։ Գործընթացն անշրջելի է:

Կտրիճ Ներսիսյանը այժմ ընդամենը փորձում է ժամանակ շահել, սակայն այդ ժամանակն աշխատում է հենց բարեփոխումների օգտին՝ օրեցօր ավելացնելով դրանց միացող հոգևորականների թիվը»,- գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։