«Կտրիճ Ներսիսյանն իր շուրջը հավաքված մի խումբ հոգևորականների հետ իրենից ներկայացնում է պետական անվտանգության խնդիր, հետևաբար, եթե անհրաժետություն լինի, իրավապահ մարմինները պետք է լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկեն այս ուղղությամբ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ վարչապետի որևէ հայտարարություն չի կարող չունենալ հիմնավորումներ:




